Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կայացավ «Սեւանի ջրավազանային կառավարման պլանի» նախագծի հանրային երրորդ քննարկումը

Կայացավ «Սեւանի ջրավազանային կառավարման պլանի» նախագծի հանրային երրորդ  
քննարկումը

ԳԱՎԱՌ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզպետարանում  տեղի ունեցավ  Սեւանի ջրավազանային կառավարման պլան»-ի նախագծի հանրային հերթական երրորդ քննարկումը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝  քննարկմանը մասնակցեցին  կառավարման պլանի նախագծի ձեռնարկող «Ի ՍԻ Ի Քաուքազուս» ՍՊ ընկերության փորձագետներ, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, նույն վարչության աշխատակիցներ, «Սեւան Ազգային պարկ»-ի եւ «Գեղարքունիք» ՋՕԸ ներկայացուցիչներ։

Սեւանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվությունը ներկայացրին «Ի ՍԻ Ի Քաուքազուս» ՍՊ ընկերության փորձագետներ Ալեքսանդր Առաքելյանը եւ Մարինե Ոսկանյանը։  Ինչպես նշեցին բանախոսները, Սեւանի ջրավազանային կառավարման պլանի նախագիծը մշակվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «ԵՄ Ջրային նախաձեռնություն` պլյուս Արեւելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակներում։ Նախագծի հիմնական խնդիրներն են՝ մակերեւութային եւ ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանությունը, Սեւանա լճի ջրային պաշարների քանակական եւ որակական բարելավումը, ջրային պաշարների հետագա վատթարացման կանխումը եւ կայուն ջրօգտագործման խթանումը։

Նախագծի շուրջ հարցադրումներով, դիտողություններով եւ առաջարկություններով հանդես եկան Գեղարքունիքի մարզպետարանի,  «Գեղարքունիք» ՋՕԸ եւ «Սեւան Ազգային պարկ»-ի ներկայացուցիչները։ Քննարկման ընթացքում առավել մտահոգիչ խնդիր համարվեց Սեւանա լճի ջրերի աղտոտման հետագա կանխումը կոյուղաջրերից, կենցաղային աղբի թափոններից եւ այլ նպաստող գործոններից։  Ամփոփելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը նշեց, որ բարձրացված հարցերը, դիտողություններն ու առաջարկությունները արդյունավետ էին ու բավարար եւ հույս հայտնեց, որ դրանք հաշվի կառնվեն նախագծի հաստատման ժամանակ։

Առաջիկայում Գեղարքունիքի մարզպետարանում կկայանա     «Սեւանի ջրավազանային կառավարման պլան»-ի նախագծի հանրային չորրորդ եւ ամփոփիչ քննարկումը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]