Քաղաքականություն

ԱԺ-ն շփման գծում տիրող իրավիճակին և սահմանազատման խնդիրներին առնչվող թեմայով փակ քննարկում կանի

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն շփման գծում տիրող իրավիճակին և սահմանազատման խնդիրներին առնչվող թեմայով փակ քննարկում կանի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում փակ նիստում քննարկում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» թեմայով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդն առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» թեմայով հրատապ քննարկում անցկացնել փակ նիստում:

Համապատասխան որոշման նախագիծը քվեարկությամբ ստացավ 63 «կողմ», 17 «ձեռնպահ» ձայներ:

Առաջարկվել է հարակից զեկուցման հնարավորություն տալ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցին և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին: Այս որոշման նախագիծը ևս քվեարկությամբ ընդունվեց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում