Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Բելգիայի վարչապետի դիվանագիտական խորհրդականն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Բելգիայի վարչապետի դիվանագիտական խորհրդականն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին

Հայաստանի անվտանգության խորհրի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետի դիվանագիտական խորհրդական Ռալֆ Մորոյի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԽ գրասնյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ տնտեսական համագործակցության ոլորտում: 

Կողմերը նաև անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին՝ ընդգծելով կայուն և համապարփակ խաղաղության հաստատման հրամայականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում