Քաղաքականություն

Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների հանդիպումը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարների եռակողմ հանդիպում՝ նվիրված տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի խոսքերը։ 

Վերջինս հայտնել է, որ երեք երկրների միջև հանդիպմանը բացման խոսքով է հանդես եկել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին։ 

«Հանդիպման ընթացքում կքննարկվեն եռակողմ համագործակցության հնարավորությունները, կբացահայտվեն հնարավոր համագործակցության ոլորտները, որպեսզի տարածաշրջանի երկրները համատեղ մոտեցումներ մշակեն մի շարք հարցերի շուրջ»,- լրագրողներին ասել է Լաշա Դարսալիան: 

Ավելի վաղ, Թբիլիսիում կայանալիք հանդիպման մասին հայտնել էր ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ մանրամասնելով, որ հանդիպմանը հայկական կողմը ներկայացնում է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ 

Հանդիպմանը վրացական կողմը ներկայացնում է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, իսկ ադրբեջանական կողմից հանդիպմանը մասնակցում է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում