ՀՖՖ-ն վերանորոգելու է ՖԻՄԱ-ի հանրահայտ խաղադաշտը, հիմնադրվելու է ֆուտբոլի դպրոց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀԿառավարության աջակցությամբ վերանորոգվելու և շահագործման է հանձնվելու Վազգեն Սարգսյանիանվան«Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող ՖԻՄԱ-ի հանրահայտ խաղադաշտը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նախատեսվում է արհեստականխոտածածկով խաղադաշտի շինարարությունն ավարտել 2022 թ. ընթացքում: Բացի դրանից նույնտարածքում հիմվնադրվելու է ֆուտբոլի դպրոց, որը կրելու է լեգենդար Խորեն Հովհաննիսյանի անունը:Այսօր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ նախագահի խորհրդական Խորեն Հովհաննիսյաննայցելել են խաղադաշտի տարածք, ծանոթացել ներկա պայմաններին և քննարկել հետագա անելիքները: