Հասարակական

Հայաստանի պատվաստված քաղաքացիները առանց թեստի պատասխանի կկարողանան այցելել Մալթա

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պատվաստված քաղաքացիները առանց թեստի պատասխանի կկարողանան այցելել Մալթա

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի՝ պատվաստված քաղաքացիներին թույլատրվել է այցելել Մալթա՝ Covid-19-ի դեմ պատվաստման հավաստագիր ներկայացնելու պահանջով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Shengenvisainfo-ն՝ Մալթան որոշել է ճանաչել 4 երկրի՝ Հայաստանի, Իրաքի, Հարավային Կորեայի և Մոլդովայի կողմից տրամադրված պատվաստման վկայագրերը:

Հոկտեմբերի 15 –ին Մալթայի իշխանությունները հայտարարել են, որ երկիրը որոշել է այս չորս երկրի կողմից տրված վկայականները ճանաչել՝ որպես վիրուսի նկատմամբ անձեռնմխելիության վավեր ապացույց: Համաձայն Մալթայի պաշտոնական ճանապարհորդական պորտալի ՝ VisitMalta- ի արված հայտարարության՝ 4 երկրի քաղաքացիներին այժմ թույլատրվում է մուտք գործել Մալթա՝ պայմանով, որ նրանց պատվաստման վկայականները պետք է համապատասխանեն երկրի իշխանությունների կողմից սահմանված պահանջներին:

Որպեսզի Մալթայում պատվաստման վկայականը ճանաչվի, անձը պետք է պատվաստված լինի Դեղերի եվրոպական գործակալության կողմից հաստատված պատվաստանյութերից մեկով և ստացած լինի անհրաժեշտ բոլոր չափաբաժինները: Այսպիսով` կթույլատրվի Հայաստանի, Իրաքի, Հարավային Կորեայի և Մոլդովայի այն քաղաքացիների մուտքը Մալթա, որոնք պատվաստվել են AstraZeneca, Moderna, Johnson & Johnson և Pfizer/BioNTech պատվաստանյութերով: Ընդ որում` պատվաստանյութի վերջին դոզան ստանալու օրվանից պետք է անցած լինի առնվազն 14 օր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում