Միջազգային

 Մահացել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը

1 րոպեի ընթերցում

 Մահացել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 85-րդ տարում կորոնավիրուսի հետեւանքներից մահացել Է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է հոկտեմբերի 18-ին նրա ընտանիքի անդամների կողմից տարածված հայտարարության մեջ:

«Գեներալ Քոլին Փաուելը՝ նախկին պետքարտուղարը եւ ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահը, այսօր առավոտյան մահացել Է COVID-19-ի հարուցած բարդությունների հետեւանքով»,-նշվում Է հայտարարության մեջ:

Փաուելը 2001-2005 թվականներին պետքարտուղարի պաշտոնն Է զբաղեցրել ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-Կրտսերի վարչակազմում, որը հանրապետական Է: 1989-1993 թվականներին Փաուելը եղել Է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահը: 1987-1989 թվականներին Փաուելն աշխատել Է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ազգային անվտանգության հարցերով օգնական, նա նույնպես հանրապետական Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում