Միջազգային

Ֆիլիպիններում տասներեք մարդ Է զոհվել «Կոմպասու» արեւադարձային փոթորկի պատճառով

1 րոպեի ընթերցում

Ֆիլիպիններում տասներեք մարդ Է զոհվել «Կոմպասու» արեւադարձային փոթորկի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների տասներեք բնակիչ Է զոհվել, ինը համարվում Է անհայտ կորած Kompasu («Կոմպասու») արեւադարձային փոթորկի պատճառով, որը մոլեգնում Է կղզեխմբի հյուսիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հոկտեմբերի 13-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Ֆիլիպինների Տարերային աղետների հետեւանքների դեմ պարքարի վարչությունը, ցիկլոնը հեղեղումներ եւ սողանքներ Է հարուցել Ֆիլիպինների խոշորագույն կզի Լուսոնի Պալավանի նահանգում եւ երկրի այլ տարածաշրջաններում: Պալավանի նահանգում ջրածածկ են եղել յոթ գյուղեր:

Իշխանություններն անվտանգ շրջաններ են տարհանել շուրջ 2 հազար մարդու: Արեւադարձային փոթորկից տուժած տարածաշրջանների տնտեսության վնասը, նախնական տվյալներով, կազմել Է գրեթե 10 միլիոն դոլար: Kompasu արեւադարձային փոթորիկն առաջացել Է հոկտեմբերի 11-ին Խաղաղ օվկիանոսում: Այն դարձել Է Ասիայում թվով 18-րդն այս սեզոնին: Հոկտեմբերի 12-ին հայտնել Էին ինը զոհվածների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում