Հասարակական

Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպման օրակարգում տարածաշրջանային մարտահրավերներն են

2 րոպեի ընթերցում

Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպման օրակարգում տարածաշրջանային մարտահրավերներն են

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպման օրակարգում տարածշրջանային մարտահրավերներն են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը:

«Օրակարգին ծանոթ չենք, երբ կլինի հանդիպումը, օրակարգի հետ կապված լրացուցիչ կծանուցենք: Միայն կարող եմ ասել, որ հանդիպմանն անդրադարձ կլինի տարածաշրջանային այսօրվա մեր մարտահրավերներին»,-ասաց Տ. Եսայի քահանա Արթենյանը: Հարցին, թե հանդիպումը կոնկրետ որ օրն է տեղի ունենալու, Տ. Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ դեռ հստակ չէ:

Ավելի վաղ, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 11-ին երկօրյա այցով կմեկնի Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն), ուր հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ և կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը: Նորին Սրբությանն ուղեկցելու են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ի. գ․ դ․ Գևորգ Դանիելյանը և Մայր Աթոռի Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Տ. Վահրամ ավագ քահանա Մելիքյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում