Քաղաքականություն

Տվյալ հանցագործությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կողմից Արցախում խաղաղ բնակչի սպանության մասին

1 րոպեի ընթերցում

Տվյալ հանցագործությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կողմից Արցախում խաղաղ բնակչի սպանության մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումը, ինչի հետևանքով Արցախում խաղաղ բնակիչ է զոհվել։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը․

«Հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահար կրակոցի հետևանքով սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։ Խորին ցավակցություն և զորակցություն ենք հայտնում Արամ Տեփնանցի ընտանիքին և հարազատներին։

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումը և ընդգծում, որ տվյալ հանցագործությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում