Life

Ալեն Սիմոնյանը հիվանդանոցում այցելել է երգիչ Հայկոյին

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը հիվանդանոցում այցելել է երգիչ Հայկոյին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 21-ին այցելել է հիվանդանոց՝ տեսակցելու երգիչ, երգահան Հայկոյին, որն այժմ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում է:

Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեց Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Նա չցանկացավ մանրամասներ հայտնել երգչի առողջական վիճակի մասին:

Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ Հայկոն վարակվել է կորոնավիրուսով. նրա վիճակը գնահատվում է ծանր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում