Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանում նախատեսվում է 3 արդյունաբերական պարկ ստեղծել

Հայաստանում նախատեսվում է 3 արդյունաբերական պարկ ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մենք նախատեսում ենք ստեղծել բարձրորակ ենթակառուցվածքներով 3 արդյունաբերական պարկ Իրանից, Ռուսաստանի և այլ երկրներից արտադրական ընկերություններ ներգրավելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս մասին նշեց Երևանում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» խորագրով միջոցառման շրջանակում տեղի ունեցած քննարկման ժամանակ։

«Հայաստանում առաջիկայում նախատեսվում է ստեղծել 3 արդյունաբերական պարկ։ Նշեմ, որ մի շարք ռուսական ընկերություններ, որոնք պատժամիջոցների պատճառով դժվարություններ են ունենում օտարերկրյա գործընկերների հետ շփման մեջ, Հայաստանը դիտարկում են որպես առանց սահմանափակումների բիզնես վարելու բարեկամական հարթակ»,- նշեց Քերոբյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է նրանց հետ իր հնարավորությունները կիսել ԱՄՆ-ում և Եվրոպայում։

«Բոլոր մեր ենթակառուցվածքային նախագծերում մենք ուրախ կլինենք ներգրավել ռուս գործընկերներին, շատերն արդեն իսկ խոշոր ծրագրերում մասնակցում են։ Դրանցից մեկը  մասնակցում է մրցույթի, օրինակ՝ մետրոյի կայարանի նախագծման և կառուցման համար, որը կարժենա մոտ 150 մլն դոլար»,- մանրամասնեց նա:

Նախարարը շեշտեց, որ արդեն իսկ պայմանագրեր կան ընկերություններից մեկի հետ և նախատեսվում է Հայաստանից դեպի ԱՄՆ արևային վահանակներ արտահանելու ժամանակ օգտագործել ռուսական բաղադրիչները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]