Միջազգային

Գերմանիան Աֆղանստանին հումանիտար օգնության նպատակով կհատկացնի 100 մլն եվրո

1 րոպեի ընթերցում

Գերմանիան Աֆղանստանին հումանիտար օգնության նպատակով կհատկացնի 100 մլն եվրո

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան նախատեսում է 100 մլն եվրո հատկացնել Աֆղանստանին հումանիտար օգնություն կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը (Heiko Maas) Ժնևում:

Ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները հայտնել էին, որ խոսքը բացառապես Աֆղանստանի բնակչության կարիքների մասին է: Նախարարը նաև ընդգծել է, որ ևս 500 մլն եվրո փոխանցելու նախադրյալներ կան:

Գերմանիայի ԱԳ ղեկավարը կարծում է, որ այդպիսի օգնությունը հնարավոր է, չնայած այն բանին, որ Քաբուլում իշխանությունը գրավել է ծայրահեղական «Թալիբան» շարժումը:

«Այդ քայլն իրականացնում ենք, նույնիսկ եթե պահանջվի տեխնիկական բանակցություններ թալիբների հետ»,-ընդգծել է Մաասը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում