Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Ուկրաինայում կորոնավիրուսի 3615 նոր դեպք Է գրանցվել անցած օրվա ընթացքում

Ուկրաինայում կորոնավիրուսի 3615 նոր դեպք Է գրանցվել անցած օրվա ընթացքում



ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում անցած օրվա ընթացքում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման 3615 հաստատված նոր դեպք: Ինչպես հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը, այդ մասին երկրի առողջապահության նախարարությունը հաղորդել Է Facebook-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2021 թվականի սեպտեմբերի 9-ին Ուկրաինայում գրանցվել Է COVID-19 կորոնավիրուսային հիվանդության 3615 հաստատված նոր դեպք (նրանցից 348-ը՝ երեխաներ, 61-ը՝ բուժաշխատողներ)»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ ամենաշատ հաստատված դեպքերը գրանցվել են Կիեւ քաղաքում (406), Խարկովի (341), Լվովի (292) եւ Օդեսայի (235) մարզերում:

Նշվում Է, որ անցած օրվա ընթացքում հիվանդանոց Է տեղափոխվել 1056 մարդ, միեւնույն ժամանակ ապաքինվել Է 1310 հոգի: Նաեւ գրանցվել Է մահվան 76 դեպք:

Առողջապահության նախարարությում տեղեկացրել են, որ համավարակի ողջ ժամանակաշրջանում Ուկրաինայում կորոնավիրուսային վարակով հիվանդացել Է 2 միլիոն 310 հազար 554 քաղաքացի, նրանցից ապաքինվել Է 2 միլիոն 218 հազար 873 մարդ, մահացել Է 54 հազար 251-ը: Երկրում անցկացվել Է ընդհանուր առմամբ 12 միլիոն 217 հազար 31 ՊՇՌ-թեստ (անցած օրվա ընթացքում՝ 28 հազար 961)

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am