Երևանում՝ 11:07,   11 Հունիս 2024

Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն

Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, որի դեմ նախօրյակին մահափորձ է իրականացվել, սպասվում է ևս մեկ վիրահատություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Pravda հրատարակությունը։

Ըստ հրապարակման՝ Սլովակիայի փոխվարչապետ Ռոբերտ Կալինակը հայտնել է, որ Ֆիցոյի վիճակը կայուն է, սակայն լուրջ։

Ըստ Pravda-ի ստացած տեղեկությունների՝ Սլովակիայի վարչապետին սպասվում է կոնք-ազդրային հոդի վիրահատություն, սակայն դեղամիջոցները կարող են խնդիրներ առաջացնել։

Ոստիկանությունը կրակողի հանդեպ առաջադրել է կանխամտածված սպանության մեղադրանքներ։ Նրան սպառնում է 25 տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Լրատվամիջոցը նշում է, որ կասկածյալը հպարտանում է իր գործած արարքով։

Մայիսի 15-ին՝ Հանդլովա քաղաքում կողմնակիցների հետ հանդիպումից հետո, երբ Սլովակիայի վարչապետը դուրս էր եկել շենքից, 71-ամյա տղամարդը մի քանի անգամ կրակել էր նրա վրա։

59-ամյա Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայում իշխանության է վերադարձել 2023 թ․ սեպտեմբերին տեղի ունեցած ընտրություններից հետո` հինգ տարի ընդդիմության շարքերում լինելուց հետո։ Նախկինում նա Սլովակիայի վարչապետ էր եղել 2006-2010 թթև 2012-2018 թթ․։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am