Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր. Ըստ Freedom Broker Armenia-ի փորձագետի՝ ներդրումների հիմնական նպատակը բարեկեցությունը պետք է լինի

9 րոպեի ընթերցում

Podcast-ՖինԲրոքեր. Ըստ  Freedom Broker Armenia-ի փորձագետի՝ ներդրումների հիմնական նպատակը բարեկեցությունը պետք է լինի

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆինանսական շուկաներում մարտավարությունը ներդրողի համար գրեթե ամենակարևոր գործոններից է հանդիսանում ։

Այս մասին «Արմենպրես»-ի «ՖինԲրոքեր» պոդքաստային նախագծի շրջանակներում նշեց ներդրումային ծառայություններ մատուցող Freedom broker Armenia ընկերության հաճախորդների հետ աշխատանքների մենեջեր Աշոտ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ֆինանսական տարբեր նպատակների համար ներդրումային մարտավարություններին։

«Ցանկացած ներդրում արդեն իսկ մարտավարության ընտրություն է ենթադրում։ Մարդիկ, ներդնելով գումար, բնականաբար, ակնկալում են ավելի շատ եկամուտ ստանալ`չնայած, եթե ներդրում ես կատարում և կարողանում ես միջոցներդ պաշտպանել գնաճից, ապա դա արդեն համարվում է հաջող ներդրում, իսկ եթե ներդրումն այնքան հաջող է լինում, որ կարողանում ես բազմապատկել տասնյակ կամ հազարապատիկ տոկոսադրույքով դա արդեն համարվում է շատ հաջողված»,-պարզաբանեց Մարտիրոսյանը։

Նրա ներկայացմամբ՝ ներդրման նպատակը հիմնականում բարեկեցիկ, ապահով, անհոգ կյանքի ստեղծումն է թոշակի անցնելուց հետո, երբ մարդը կարող է ապահով զգալ` գիտակցելով, որ ունի կապիտալ, որն իրեն բերում է պասիվ եկամուտ։

Խոսելով ներդրումային ֆինանսական հիմնական գործիքներից`Մարտիրոսյանն առանձնացրեց արժեթղթերը՝ որպես ընկերությունների բաժնեմասեր, պարտատոմսերը, անշարժ գույքը, որոնք ներդրողը գնում և պահպանում է ակնկալիքով, որ հետագայում կարող է ավելի թանկ գնով վաճառել։

Ինչ վերաբերում է ներդրումային մարտավարությանը, ապա , ըստ մեր զրուցակցի` այն ընտրվում է` հաշվի առնելով ներդրողի սկզբնական միջոցները, հմտությունները, ակնկալիքները։

«Մարտավարությունները լինում են բարձր և ցածր ռիսկային։ Անսահմանափակ թվով մարտավարություններից կառանձնացնեմ երեքը։

Առաջինը կոնսերվատիվն է։ Նման մարտավարություն ընտրած ներդրողներն ավելի քիչ եկամուտ են ակնկալում, սակայն կարող են ավելի ապահով լինել, որովհետև ցածր ռիսկայնության գործիքներում են ներդրվել։ Օրինակ՝ պետության կողմից երաշխավորվող պարտատոմսերը կամ վարկային ավանդները, որոնք նույնպես պետության կողմից երաշխավորվում են։ Բացի այդ՝ կարող է ընտրել արդեն շուկայում հաստատված, մեծ կապիտալ ունեցող և հաստատուն եկամուտներով ընկերության արժեթղթեր։ Ըստ այդմ՝ բացի արժեթղթերի գների բարձրացումից, որով ինքը կարող է եկամուտ ունենալ, ներդրողը կստանա նաև դիվիդենտներ։ Որոշ ընկերություններ տարվա եկամուտը բաժանում են բաժնետերերի միջև, ինչը հավելյալ գործիք է, որպեսզի ներդրողը գնի ավելի շատ բաժնետոմսեր կամ փակի ներդրումային այլ ծախսերը»,-մանրամասնեց Freedom broker Armenia-ի մենեջերը։

Նրա խոսքով՝ մյուս մարտավարությունը ռացիոնալն է, որն ընտրող ներդրողը, իր պորտֆելի գումարի մի մասը ներդնելով ավելի ցածր ռիսկայնությամբ գործիքներում, կարող է ունենալ, ճիշտ է ցածր, բայց ապահով եկամուտ։ Այնուամենայնիվ, ներդրողը կարող է նաև իրեն զերծ չպահել ավելի բարձր եկամուտ ստանալու գայթակղությունից՝ մասնավորապես՝ փոքր կապիտալով ընկերություններում ներդրում կատարելով։

« Այդ ընկերությունները շատ են, դրանց մի մասը կձախողվեն, իսկ մյուսները կունենան շատ բարձր եկամուտներ։ Եվ դրանք կլինեն արդեն ներդրողի հանդուրժողականության արդյունքում ունեցած եկամուտներ»,-ասաց Մարտիրոսյանը։

Հաջորդ մարտավարությունը նա բնորոշեց՝ ագրեսիվ, ինչն իրենից ենթադրում է ներդրում բարձր ռիսկայնություն ունեցող գործիքներում՝ ակնկալելով կարճ ժամանակահատվածում ունենալ շատ եկամուտ։

Այս դեպքում ներդրողը պիտի գիտակցի, որ վնասը, որ կարող է պատճառվել իր պորտֆելին, մեծ է։

Նման գործիքներից են հանդիսանում օրինակ՝ ցածր վարկային վարկանիշ ունեցող պարտատոմսերը, որոնք տալիս են բարձր տոկոսադրույք։ Այս գործիքներից օգտվելիս՝կորցնելու ռիսկը 100 տոկոս է, իսկ հաջողության դեպքում շատ մեծ եկամուտներ կարող են ապահովվել։

«Ռիսկը ընտրելուց շատ կարևոր է հաշվի առնել և բալանսավորել այն ու եկամուտ ստանալու ակնկալիքները»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Նրա հավաստմամբ՝ ներդրումների միջոցով կարելի է շատ ֆինանսական նպատակներ իրագործել, օրինակ՝ սեփական բիզնեսի, անշարժ գույքի ձեռքբերումը, ունենալ ֆինանսական բարձիկ, որը հետագայում կարող է ծառայել երեխաների կամ ժառանգների ուսման վարձի վճարմանը, ինչպես նաև բարեգործությանը։

Խոսելով կարճաժամկետ ներդրումներ կատարելու առանձնահատկություններից՝ Մարտիրոսյանը նշեց, որ պետք է հաշվի առնել, որ խոսքը սպեկուլյատիվ գործողությունների մասին է, ինչը նշանակում է գնել ցածր գնով և վաճառել թանկ։

«Կարճաժամկետ ներդրումը պետք է կատարվի պորտֆելի մեծ մասով, ինչը նշանակում է մեծ ռիսկի դիմել։ Սակայն այս դեպքում, եթե գնվում է ինչ-որ ընկերության արժեթուղթ, ապա 1-2 տոկոս եկամուտ ունենալու դեպքում ներդրողը պետք է պատրաստ լինի իր դիրքը լքելու, ինչն իրենից ենթադրում է վաճառել բոլոր արժեթղթերը և ֆիքսել այդ տոկոսը, որում պետք է նաև հաշվի առնվեն բրոքերի միջնորդավճարն ու հարկային պարտավորությունները։

Մինչև 12-ամսյա ժամկետով ինչ-որ ընկերության արժեթուղթ գնելուց առաջ ներդրողը պետք է պատրաստ լինի կորուստներին ու դրանց որոշակի սահմանաչափի։

Կարևոր հանգամանքներից է ներդրումային մարտավարությունները ֆինանսական նպատակների հետ համապատասխանեցնելը։

«Դա շատ ինդիվիդուալ է՝ կախված ներդրողի խառնվածքից, հմտություններից, փորձից, ֆինանսական ակնկալիքներից և հնարավորություններից։ Այդ ամենը պետք է բալանսավորվի։

Ռազմավարությունն ընտրվում է ըստ դրա։ Բարձր ռիսկայնությամբ ներդրման դեպքում նախապես հոգեբանորեն պետք է պատրաստ լինել կորուստներին, իսկ հանդուրժողականությամբ ներդրողը կարող է բարձր եկամուտ ստանալ՝ որպես պարգևատրում»,-շեշտեց փորձագետը՝ ավելացնելով, որ շատ մեծ դերակատարություն ունի ռիսկերի հանդուրժողականության գնահատումը՝ ներդրումային մարտավարություն որոշելիս։

Ներդրողը պետք է գիտակցի իր հոգեբանական հնարավորությունները։ Եթե պորտֆելի 10 տոկոսը կորցնելը դեպրեսիայի պատճառ կարող է դառնալ, ապա մասնագետը խորհուրդ չի տալիս առհասարակ այդպիսի ռիսկերի գնալ։

«Ներդրման հիմնական նպատակը բարեկեցիկ կյանք ստեղծելն է, ոչ թե սուր զգացողություններ առաջացնելը։ Հանդուրժողականությունը հմտություն է, որը կարելի է զարգացնել։ Որոշ ներդրողներ ժամանակին օրինակ 10 հազար դոլար ներդրում կատարելու դեպքում անընդհատ բացում ու ստուգում էին պորտֆելը։ Մի որոշ ժամանակ անց արդեն ձեռք են բերում հանդուրժողականություն, իմունիտետ շուկայի այդ տատանումների նկատմամբ և այլևս չեն մտնում, չեն նայում և մի օր էլ բացում ու տեսնում են, որ այդ գումարը դարձել է օրինակ 50 հազար դոլար»,-ասաց Մարտիրոսյանը։

Խոսելով մարտավարություն ընտրելիս ներդրողներին բնորոշ ընդհանուր սխալներից՝ նա շեշտեց շատ արագ մեծ գումար վաստակելու ակնկալիքը։ Լսելով հաջողակ ներդրումների պատմություններ՝ մարդիկ փորձում են կրկնօրինակել և ամբողջ պորտֆելով ռիսկային գործիքների են գնում, որի պարագայում ավելի մեծ է այն վնասելու հավանականությունը։

Երկրորդ ընդհանրական սխալը դիվերսիֆիկացիայի պակասն է կամ դրա բացակայությունն առհասարակ ։

«Մեծ սխալ կարող է լինել նաև ֆինանսական խորհրդատուի ծախսերը խնայելը, որովհետև ներդրողներից շատերը չունեն փորձ, իսկ նրանք, ովքեր ունեն, ֆիզիկապես հնարավորություն չունեն 24 ժամ հետևել շուկային ու նորություններին։ Խորհրդատուն՝ կոնկրետ այս դեպքում Freedom broker Armenia ընկերությունը, իր հաճախորդներին տրամադրում է այդ խորհրդատվությունը և մի ամբողջ թիմ է աշխատում, որը, բնականաբար, կկարողանա ճիշտ ժամանակին իրազեկել և ազդարարել առաջացած մարտահրավերները և խորհուրդ տալ նրանց»,-հավաստիացրեց ընկերության մենեջերը։

Մանրամասները՝ տեսանյութում և պոդքաստում։

Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ի փորձագետը ներկայացրեց ոլորտի վերահսկման, ներդրողների պաշտպանության մեխանիզմները

Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ի փորձագետը ներկայացրեց ոլորտի վերահսկման, ներդրողների պաշտպանության մեխանիզմները

Podcast-Հարց բժշկին. ինչպե՞ս պաշտպանվել միջատների և սողունների խայթոցներից. մանրամասնում է մասնագետը

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ինչպե՞ս պաշտպանվել միջատների և սողունների խայթոցներից. մանրամասնում է մասնագետը

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. կպչուն մտքերի նևրոզ

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. կպչուն մտքերի նևրոզ

Podcast. ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մրցույթում

Փոդքասթ

Podcast. ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մրցույթում

Podcast-ՖինԲրոքեր․ Ֆինանսական ներդումների համար Հայաստանում նոր հնարավորություններ են ստեղծվում. Freedom Broker Armenia-ի փորձագետ

Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր․ Ֆինանսական ներդումների համար Հայաստանում նոր հնարավորություններ են ստեղծվում. Freedom Broker Armenia-ի փորձագետ

Podcast-Հարց բժշկին. մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարելի է մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարելի է մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ տագնապային գրոհ

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ տագնապային գրոհ

Podcast. Այլընտրանքային կրթություն, ուսուցման 4 ուղղություն Catalyst Academy-ում. կատալիստները՝ դրական փոփոխություն բերող առաջնորդ պատանիներ

Փոդքասթ

Podcast. Այլընտրանքային կրթություն, ուսուցման 4 ուղղություն Catalyst Academy-ում. կատալիստները՝ դրական փոփոխություն բերող առաջնորդ պատանիներ

Podcast-Հարց բժշկին. ինչո՞ւ է կարևոր ունենալ ընտանեկան բժիշկ, մանրամասնում է մասնագետը

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ինչո՞ւ է կարևոր ունենալ ընտանեկան բժիշկ, մանրամասնում է մասնագետը

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ դեռահասն անցնում է հորմոնային հրաբխի միջով

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ դեռահասն անցնում է հորմոնային հրաբխի միջով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում