Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի Ռուսական թատրոնը նոր թատերաշրջանը կսկսի Մոլիերի «Սկապենի արարքները» կատակերգությամբ

Երևանի Ռուսական թատրոնը նոր թատերաշրջանը կսկսի Մոլիերի «Սկապենի 
արարքները» կատակերգությամբ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր թատերաշրջանի բացումը կկայանա  սեպտեմբերի 4-ին Ժ. Բ. Մոլիերի «Սկապենի արարքները» կատակերգությամբ, որը բեմադրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման առաջնախաղը կայացել է 2021 թվականի մայիսի 28-ին։

Սեպտեմբեր ամսվա խաղացանկում կլինեն Է. Հովանեցի «Գարդենիա», Դ. Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ», Հովհ. Թումանյանի «Քաջ Նազար», Ռ. Բայերի «Խառը զգացմունքներ», Ալ. Պուշկինի «Օնեգին», Վ. Հունանյանցի «Իմ անունը Կոմիտաս է», Գ. Դորիի «Փղերի երկար ուղին», Դ. Ֆոյի «Ազատ զույգը» և այլ սիրված ներկայացումներ։  

Հոկտեմբերին հանդիսատեսի դատին կհանձնվի նոր ներկայացում՝ ըստ ճապոնացի ժամանակակից դրամատուրգ Կոկի Միտանիի՝ «Ծիծաղի ակադեմիան» (բեմադրիչ՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյան)։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ ՀՀ վաստակավոր արտիստ Արման Ղազարյանն ու Մանվել Խաչատրյանը։ Նկարչական ձևավորումը՝ Ալլա Նիկոլաևայի (Մոսկվա)։

Այս թատերաշրջանում նախապատվությունը կտրվի ռուս դասականներին։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարի պլաններում են «Բալենու այգին» (ըստ Ա. Չեխովի պիեսի) և «Բալզամինովի ամուսնությունը» (ըստ Ա. Օստրովսկու պիեսի)։ Բեմադրական աշխատանքները ավարտին կմոտենան 2022-ին։

Չեն անտեսվի նաև փոքրիկները։ Մանկական խաղացանկում ևս համալրումներ են սպասվում։ Փոքրիկների դատին կհանձնվի 2 ներկայացում, որոնցից մեկը «Մաուգլի» հեքիաթն է  (բեմադրիչ՝ Նորա Գրիգորյան)։

Հոկտեմբերի առաջին կեսերին Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում հյուրախաղերով հանդես կգան Վոլգոգրադի երիտասարդական և Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնները։

Նոյեմբերին կկայանա երեկո՝ նվիրված ՀՀ ժող. արտիստ, թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին։ Այս տարի Ա. Գրիգորյանը կդառնար 85 տարեկան։ 

Նոր թատերաշրջանում  ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի  Բրեստի (Բելառուս)՝ «Բելայա Վեժա», Սարանսկի «Հայրենակիցներ» ռուսական դրամատիկական թատրոնների,  «Թատերական Լոռի», Սանկտ Պետերբուրգի՝  «Հանդիպումներ Ռուսաստանում» միջազգային փառատոններին։ Բանակցություններ են տարվում նաև այլ միջազգային փառատոնների կազմակերպիչների հետ։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am