Տարածաշրջանային

Ադրբեջանցի ռազմական օդաչուները Թուրքիայում կմասնակցեն թռիչքային վարժանքների

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի ռազմական օդաչուները Թուրքիայում կմասնակցեն  թռիչքային վարժանքների

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանցի ռազմական օդաչուները Թուրքիայի հետ ամենամյա ռազմական համագործակցության ծրագրի համաձայն՝ մասնակցելու են Թուրքիայում անցկացվող Sokol TurAz-2021 մարտավարական-թռիչքային վարժանքներին։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։ Մարտավարական-թռիչքային վարժանքներին Ադրբեջանը կներկայանա չորս ռազմական ինքնաթիռով` երկու ՄիԳ -29 կործանիչով և երկու Սու -25 գրոհիչ ինքնաթիռով: Ադրբեջանական ինքնաթիռները Թուրքիա են մեկնել սեպտեմբերի 1-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում