Սպորտ

Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացրել է առաջին մարզումը Հյուսիսային Մակեդոնիայում:

Հենրիխ Մխիթարյանը, Սարգիս Ադամյանը, Վահան Բիչախչյանը, Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը և Արշակ Կորյանը միացել են հավաքականին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Թիմն անցկացրել է առաջին մարզումը Հյուսիսային Մակեդոնիայում՝ Գյորչե Պետրովի անվան մարզադաշտում: Հյուսիսային Մակեդոնիա ժամանած բոլոր ֆուտբոլիստները մասնակցել են մարզմանը: Նրանք, ովքեր նախորդ օրը հանդիպում էին անցկացրել իրենց ակումբներում, մարզվել են ավելի թեթև ռեժիմով:

Տակտիկական մարզումներից հետո թիմն անցկացրել է երկկողմանի խաղ, իսկ հետո աշխատել ստանդարտ իրավիճակների և հարվածների վրա:

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 2-ին Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Սկոպյեում ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում