Պահեստազորայինները մասնակցել են կրակային վարժանքների
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 5-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում օգոստոսի 30-ին եռամսյա հավաքների մասնակից պահեստազորայինների հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք։
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրանց ուսուցանել են հաստիքային զենքից օգտվելու հմտություններ եւ հրահանգավորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։
Կարդացեք հոդվածը` Русский