Զինծառայողների հարազատները կներգրավվեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեն Սիմոնյանն օգոստոսի 30-ին աշխատանքային փակ քննարկում է նախաձեռնել 44-օրյա պատերազմում անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատների հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ քննարկմանը մասնակցում էին երեք խմբակցություններից պատգամավորներ, պատասխանատու գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Քննարկման ավարտին որոշվեց, որ ձեւավորվելիք՝ 2020 թվականի սեպտեմբերին վերսկսված պատերազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքներին պետք է մասնակցեն նաեւ զինծառայողների հարազատները: