Հասարակական

Վերաքննիչ դատարանը վերացրեց  Յուրի Խաչատուրովի` սահմանը հատելու արգելքը 

1 րոպեի ընթերցում

Վերաքննիչ դատարանը վերացրեց  Յուրի Խաչատուրովի` սահմանը հատելու արգելքը 

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դիմում ներկայացրեց Վերաքննիչ դատարան՝ խնդրելով վերացնել Յուրի Խաչատուրովի՝ ՀՀ սահմանը հատելու արգելքը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Պողոսյանը նշեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Յուրի Խաչատուրովի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է, սակայն Խաչատուրովի ազատ տեղաշարժման իրավունքը շարունակում է սահմանափակված մնալ, քանի որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել:

Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը՝ վերացնելով Յուրի Խաչատուրովի՝ սահմանները հատելու արգելքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում