Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կազանում կայանալիք ԱՊՀ երկրների առաջին խաղերին Հայաստանից կմեկնի 56 մարզիկ

Կազանում կայանալիք ԱՊՀ երկրների առաջին խաղերին Հայաստանից կմեկնի 56 
մարզիկ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կազանում նախատեսված Անկախ պետությունների hամագործակցության (ԱՊՀ) երկրների առաջին խաղերին Հայաստանից կմեկնի 56 մարզիկ 11 մարզաձևում մեդալների համար պայքարելու:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կազան մեկնող մարզիկներին և մարզիչներին ընդունեց  ՀՀ կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Ես ձեզ բոլորիդ մաղթում եմ հաղթանակներ, հաջողություններ: Ցանկանում եմ, որպեսզի կարողանաք դրական էմոցիաներ հաղորդել մեր ժողովրդին, ինչի կարիքը մենք այսօր շատ ու շատ ունենք: Սպորտային դրական լիցքը մեզ նաև ուժ է հաղորդում ու նորանոր հաղթանակներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Դումանյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշեց, որ Հայաստանն այդ խաղերին ներկայացված կլինի բավական պատկառելի պատվիրակությամբ:

«Կան մարզաձևեր, որտեղ մենք մեդալային ակնկալիքներ չունենք, բայց փոխարենը կան մարզաձեր, որտեղ մենք պարտավոր ենք անպայման նվաճել մեդալներ: Սպորտային առումով մեզ համար շատ կարևոր է արդյունքը, և հաստատ առանց մեդալների չենք վերադառնալու»,- եզրափակեց Գիլոյանը:

Կազանում նախատեսված Անկախ պետությունների hամագործակցության (ԱՊՀ) երկրների առաջին խաղերի անցկացման նախնական ժամկետ է նշանակվել սեպտեմբերի 4 -11-ը: Սպասվում է  11 երկրի 14-23 տարեկան ավելի քան 2,5 հազար մարզիկների մասնակցություն։  21 մարզաձևերում կվիճարկվի մեդալների 280 հավաքածու: Մրցումները կանցկացվեն 15 մարզահամալիրներում:

Խաղերի անցկացման գաղափարը Ռուսաստանի Դաշնությանն է։ Առաջարկն արվել է դեռ 2018թսեպտեմբերի 28 -ին, Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների նիստում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am