Հասարակական

Ադրբեջանի հետ բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի փակ հատվածները վերաբացելու շուրջ. ԱԱԾ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի հետ բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի փակ հատվածները վերաբացելու շուրջ. ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ հայտնելով, որ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության կողմից հայկական կողմին փոխանցվել է տեղեկություն, որ իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել:

Ներկայումս ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ են իրականացնում ադրբեջանական կողմի տրամադրած տեղեկության վերաբերյալ:

Ճանապարհի վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում