Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

ԱԺ-ում օգոստոսի 25-ին տեղի ունեցած դեպքերը կդառնան քննության առարկա. Դատախազություն

ԱԺ-ում օգոստոսի 25-ին տեղի ունեցած դեպքերը կդառնան քննության առարկա. 
Դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ԱԺ 2021 թվականի օգոստոսի 25-ի նիստի տեսագրությունների ուսումնասիրությունն առերևույթ վկայում է ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների կողմից օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաև՝ դրան հետևող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումների մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատախազությունը հայտնում է, որ տեղի ունեցած դեպքերը կդառնան քննության առարկա:

«Այդ դրսևորումները զուգորդվել են ինչպես անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, այնպես էլ՝ բռնության գործադրմամբ՝ խոչընդոտելով ԱԺ բնականոն աշխատանքը», - նշված է հաղորդագրության մեջ:

Վերոգրյալը նկատի ունենալով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հիշյալ տեսագրություններն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am