Հասարակական

Շուրջ 37 հազար երեխա առաջին անգամ կգնա դպրոց

1 րոպեի ընթերցում

Շուրջ 37 հազար երեխա առաջին անգամ կգնա դպրոց

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021-2022 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ընդհանուր առմամբ առաջին անգամ դպրոց կգնա շուրջ 37 հազար երեխա:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այդ երեխաներն անցել են հայտագրման փուլը, ընդունելության վերջնական թվերը կճշգրտվեն: Ծնողները հայտագրումից հետո պայմանագիր ստորագրելու փուլ են անցնում, այնպես, որ հստակ թվերը կհրապարակվեն մինչև սեպտեմբերի սկիզբը»,- նշեց Անդրեասյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում