Հասարակական

Տավուշի մարզպետարանը հերքում է տեղեկատվությունը, թե սահմանագոտուց նախատեսվում է բնակչության տարհանում

1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզպետարանը հերքում է տեղեկատվությունը, թե սահմանագոտուց նախատեսվում է բնակչության տարհանում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզպետարանն արձագանքել է տարածվող տեղեկությանը, թե Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանում է նախատեսվում:

Տավուշի մարզպետարանը շեշտում է, որ տարածվող տեղեկատվությունը իրականության հետ որևէ առնչություն չունի:

«Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանում է նախատեսվում, իրականության հետ որևէ առնչություն չունի:

Տավուշի մարզպետի 2021թ. օգոստոսի 19-ի թիվ 246-Ա որոշմամբ Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանի նոր խմբագրության մեջ փոփոխություն է կատարվել, որով պաշտոնատար անձանց անունները փոխարինվել են պաշտոնների անվանումներով: Այլ փոփոխություններ չեն կատարվել:

Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանը գործում է ՀՀ Կառավարության 2011թ. օգոստոսի 18-ի որոշման պահանջներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ:

Տավուշի մարզպետարանի կայքում հրապարակվել է մարզպետ Հայկ Ղալումյանի որոշումը Տավուշի մարզի վտանգավոր տարածքներից բնակչության տարհանման պլանը նոր խմբագրությամբ շարադրելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում