Հասարակական

ՊՆ-ն մեկնաբանել է զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքների մասին տարածվող տեսանյութը

1 րոպեի ընթերցում

ՊՆ-ն մեկնաբանել է զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքների մասին տարածվող տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է տարածվող տեղեկությունները, թե ՊՆ N զորամասի պահպանության տարածքում իրականացվող ինժեներական աշխատանքները իրականացնելու համար զինվորներն են գումար հավաքել և շինարարական տեխնիկա վարձել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սոցիալական ցանցերում, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներով տարածվում է ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում իրականացվող ինժեներական աշխատանքները պատկերող տեսանյութ, որում, տեսանյութը նկարահանողը պնդում է, թե իբր զինվորներն են գումար հավաքել և շինարարական տեխնիկա վարձել՝ այդ աշխատանքներն իրականացնելու համար։

Նախարարությունը հայտնում է, որ նշված տեսանյութը նկարահանվել է ընթացիկ տարվա հուլիս ամսին։ Տեսանյութի փաստով նշանակվել է ծառայողական քննություն, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։

Տեսանյութում արվող պնդումը՝ զինվորների գումար հավաքելու մասին, չի համապատասխանում իրականությանը, իսկ պնդում անող զինծառայողը ենթարկվել է կարգապահական տույժի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում