«Ֆիզգորոդոկ»-ից բողոքի ակցիայի մասնակիցներ են բերման ենթարկվել. ՄԻՊ-ն արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության բաժին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը ֆիզիկայի ինստիտուտին հարակից բնակելի թաղամասում (Ֆիզգորոդոկ) բարձրահարկ շենքի շինարարության դեմ բողոքող քաղաքացիների է բերման ենթարկել:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ Պաշտպանի աշխատակազմն ահազանգ է ստացել քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժին:
Առանձնազրույցներ տեղի կունենան բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր: