ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահՍադիր Ժապարովի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում է, որտեղ մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։
Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ»,- գրել է Գևորգյանը։