Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Միջպետական ճանապարհի կառուցապատման աշխատանքներն ավարտված են

Միջպետական ճանապարհի կառուցապատման աշխատանքներն ավարտված են

ԳԱՎԱՌ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն շահագործման է հանձնվել Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի կառուցապատվող երկու հատվածները Չկալովկա գյուղի տարածքում։

Ինչպես «Արմենպրես»-ին   տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, միջպետական նշանակության ճանապարհի  կառուցապատման անհրաժեշտությունն առաջացել էր Սեւանա լճի ջրերի բարձրացման հետեւանքով։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են այս տարվա մայիս-օգոստոս ամիսների ընթացքում պետական բյուջեի միջոցների հաշվին։ Ճանապարհի առաջին հատվածը գաբիոնապատվել ու բարձրացվել է 140, երկրորդ հատվածը՝ 180 գծամետր երկարությամբ։ Առանձին հատվածներում ճանապարհը բարձրացվել է մինչեւ 3,5 մետր։ Իրականացվել են հողային պաստառի վերականգնման, ասֆալտբետոնե երկշերտ ծածկի ու մետաղական արգելապատնեշի տեղադրման աշխատանքներ։

Շինարարական աշխատանքների իրականացման համար հատկացվել է 193 միլիոն 100 հազար դրամ։ Միջպետական ճանապարհի երկու հատվածները Սեւանա լճի ջրերի բարձրացման հետեւանքով հայտնվել էին ջրածածկման ու քանդման վտանգի ներքո։ Կարճ ժամանակի ընթացքում իրականացվեց շատ կարեւոր ծրագիր, ու կառուցապատումից հետո ճանապարհը միանգամայն հուսալի ու անվտանգ վիճակում սպասարկում է տրանսպորտային երթեւեկությունը¦,-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]