Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շիրակի մարզում կներդրվի երթուղային միասնական ցանց

Շիրակի մարզում կներդրվի  երթուղային միասնական ցանց

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում կներդրվի  երթուղային միասնական ցանց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Կառավարության որոշմամբ սպասարկման մեկ օպերատոր ունեցող միասնական երթուղային ցանց պետք է ունենան բոլոր մարզերը: Նմանատիպ ցանց արդեն գործում է Արմավիրի մարզում: Ըստ այդ որոշման Շիրակում ներմարզային ու միջմարզային ուղևորափոխադրումներն իրականացնելու է մեկ ընկերություն:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը Շիրակի մարզի նոր երթուղին մշակված է:  Այս պահին  Շիրակի մարզում գործում է 14 ընկերություն, որոնք սպասարկում են 51 ներմարզային ու 16 միջմարզային երթուղի: Նոր որոշման համաձայն` այս ընկերությունների տրանսպորտային միջոցները շահագործումից դուրս կգան: «Ներկա պահին շահագործվող ոչ մի տրանսպորտային միջոց չի բավարարում որոշմամբ սահմանված կարգի պահանջներին: Մենք պարտադրված պահանջ ունենք՝ երթուղային ցանցում կիրառել մինչև 25 նստատեղ ունեցող  տրանսպորտային միջոց և ամենաքիչը մինչև 10 տարվա շահագործմամբ: Այսինքն` նոր երթուղային ցանցում աշխատելու են 18-25 տեղանոց տրանսպորտային միջոցներ, որոնք ավտոբուսներ են և միկրոավտոբուսային երթուղիները ամբողջությամբ վերանում են»,-նշեց  Խաչատուր Խնձրցյանը` հավելելով, որ միասնական ցանցի ստեղծմամբ, մարզի բոլոր համայնքներում ուղևորափոխադրումների խնդիրը կլուծվի:

Արմենուհի Մխոյան  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]