Սևանից ջրի բացթողնման առավելագույն չափաքանակը սահմանվեց մինչև 245 մլն խորանարդ մետրը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակի հարցով նախագիծը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագծով առաջարկվում էր 2021 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 245 մլն մ3:
Անհրաժեշտություն էր առաջացել մեղմելու հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը:
Նախագիծը դրվեց քվեարկության, որին «կողմ» քվեարկեց 65, «դեմ» 18, «ձեռնպահ» 0 պատգամավոր:
Մինչ այս Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակը սահմանված էր մինչև 170 մլն մ3: