Տարածաշրջանային

Թուրքիայի պաշտպանության նախարարը Աֆղանստանի հարցով խոհրդակցություն է հրավիրել 

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի պաշտպանության նախարարը Աֆղանստանի հարցով խոհրդակցություն է հրավիրել 

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների հարցով խորհրդակցություն է հրավիրել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հուլուսի Աքարի գլխավորությամբ հրավիրված տեսակոնֆերանսին մասնակցել են Աֆղանստանում տեղակայված թուրքական զորքերի հրամանատարը, Թուրքիայի ԳՇ պետ օրգեներալ Յաշար Գյուլերը, Օդային ուժերի հրամանատար օրգեներալ Հասան Քյուչուքաքյուզը։

Թուրք նախարարը տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան մանրամասն հետևում է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում