Հասարակական

Ռուս խաղաղապահներն ապահովել են շուրջ 210 հազար մարդու անվտանգ երթևեկությունը Լաչինի միջանցքով

1 րոպեի ընթերցում

Ռուս խաղաղապահներն ապահովել են շուրջ 210 հազար մարդու անվտանգ երթևեկությունը Լաչինի միջանցքով

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները 2020 թվականի նոյեմբերից սկսած ապահովել են ավելի քան 58 000 ավտոմեքենաների և շուրջ 210 հազար մարդկանց տեղաշարժը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Դիտորդական կետի անձնակազմը վերահսկողություն է իրականացնում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման նկատմամբ, ապահովում է տրանսպորտային միջոցների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքով: Ընդ որում, յուրաքանչյուր ավտոմեքենա զննվում է, անհրաժեշտության դեպքում խուզարկվում: Մեկ օրում շուրջ 200 ավտոմեքենա է անցնում», - պատմել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վասիլի Դավիդովը:

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով հագեցած դիտակետերում պլանային կարգով անցկացնում են մարտական պատրաստության պարապմունքներ, ինչպես նաեւ խախտումների եւ հնարավոր հարձակման կանխման վարժանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում