Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ՝ կողմերի հավասար ներկայացվածությամբ

Բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ՝ կողմերի հավասար 
ներկայացվածությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ պետական  բուհերի հոգաբարձուների խորհուրդները ձևավորել միասնական մոտեցմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարության հասարակության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից մանրամասնում են, որ 20 հոգանոց խորհուրդներում հավասարապես ներկայացված կլինեն ուսանողները, դասախոսական կազմը, հիմնադիրը և լիազոր մարմինը: 

Բուհերի կառավարման խորհուրդները ներկայումս ձևավորված են ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի  23-ի 975-Ն որոշմամբ հաստատված կարգով:  Ըստ այդմ` 16 պետական բուհերում ( որոնցից 12-ն ունեն հիմնադրամների, 4-ը՝ ՊՈԱԿ-ի կազմակերպական-իրավական ձև), գործում են 24-32 հոգանոց խորհրուրդներ, որոնցում յուրաքանչյուր կողմին հատկացված է  25 տոկոս ներկայացվածություն:  

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող խորհուրդները  կառավարչական որոշումներ կայացնելիս երբեմն ունենում են օպերատիվության խնդիր, որը որոշ դեպքերում խոչընդոտում  է բուհերի խորհուրդների նախագահների և ռեկտորների ընտրության գործընթացներին: Մասնավորապես, նման իրավիճակ է առաջացել Երևանի պետական համալսարանում:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով խորհուրդների համար նվազագույն շեմ սահմանվել է 20-ը, ինչն առաջարկվում է ամրագրել բուհերի կանոնադրություններում՝ որպես կարգավորման միասնական տարբերակ:

Նոր նախագծով պետական բոլոր բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ` պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, բուհի հիմնադրի և լիազորված մարմնի ներկայացուցիչների 25-ական տոկոս` 5-ական անդամի ներկայացվածություն:

Առաջարկվող նախագծով փաստացի   պահպանվում են բուհերի հոգաբարձուների խորհրդի ձևավորման նախկինում գործող համամասնությունը, ըստ որի՝ խորհրդում ներգրավված բոլոր կողմերն ունեն  հավասար ներկայացվածություն: Ակնկալվում է, որ նոր նախագծի ընդունմամբ կբարձրանա  բուհերի կառավարման արդյունավետությունը: 

Նախագծի քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև օգոստոսի 26-ը, որից հետո, հաշվի առնելով ներկայացված դիտողություններն ու առաջարկները՝ այն սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]