Հասարակական

Սևանա լճի հանրային լողափերը հարմարեցվում են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի հանրային լողափերը հարմարեցվում են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերը հարմարեցվում են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին. կառուցվել են հատուկ թեքահարթակներ, որոնք թույլ կտան քաղաքացիներին անվասայլակներով մտնել լիճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Նախարարի խոսքով՝ արվում է ամեն բան քաղաքացիների ջրափնյա հանգիստն առավել բարեկարգ ու հարմարավետ միջավայրում կազմակերպելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում