Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շողակաթ խոշորացված համայնքի բնակավայրերում կկառուցվի լուսավորության ցանց

Շողակաթ խոշորացված համայնքի բնակավայրերում կկառուցվի լուսավորության ցանց

ԳԱՎԱՌ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի կազմում ընդգրկված Շողակաթ, Դրախտիկ, Ծափաթաղ, Ջիլ, Աղբերք, Արտանիշ գյուղերում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում կկառուցվի լուսավորության ցանց, կվերակառուցվի Շողակաթ գյուղի առաջին փողոցի լուսավորության ցանցը՝ հին սարքավորումները փոխարինելով ԼԵԴ համակարգի սարքավորումներով։  Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 20 միլիոն 265 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 13 միլիոն 172 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 7 միլիոն 92 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքների մրցույթը կայացել է, արդյունքները հայտնի են, իսկ շինարարական աշխատանքները կսկսվեն առաջիկա օրերին։ Ծրագրով նախատեսվում է լուսավորության ցանց կառուցել Շողակաթ գյուղի 3-րդ, Դրախտիկ գյուղի 8-րդ, Ծափաթաղ գյուղի առաջին եւ 2-րդ, Ջիլ գյուղի 4-րդ եւ առաջին, Աղբերք գյուղի առաջին եւ 2-րդ, Արտանիշ գյուղի 11-րդ փողոցներում։ Լուսավորության ցանցի ընդհանուր երկարությունը կկազմի 4 կիլոմետր։ Կտեղադրվի 133 լուսատու։ Լուսավորության ցանցը կաշխատի ԼԵԴ համակարգով։

«Այս ծրագրի իրականացման արդյունքում Շողակաթ գյուղն արդեն կլուսավորվի ամբողջությամբ, մնացած գյուղերը՝ մոտ 60 տոկոսով։ Առաջիկա մեկ-երկու տարում 100 տոկոսով կլուսավորվեն նաեւ մնացած գյուղերը»,- ասաց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը։

Խոսրով Խլղաթյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am