Հասարակական

Հիմնանորոգվում է Արծվանիստի մանկապարտեզը

2 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Արծվանիստի մանկապարտեզը

ԳԱՎԱՌ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում առաջիկա օրերի ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կտրվի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 23 միլիոն 307 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 13 միլիոն 984 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 9 միլիոն 323 հազարը՝ Արծվանիստի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է մանկապարտեզի առաջին հարկի ներքին հարդարում, նոր դռների եւ լուսամուտների տեղադրում, հատակի, սանհանգույցների, էներգոհամակարգի նորոգում։

«Մեր համայնքի մանկապարտեզը, ուր հաճախում էին 90 երեխա, իր գործունեությունը դադարեցրել է 2016 թվականին, շենքային ու սանիտարական անբավարար պայմանների պատճառով։ Նախորդ տարի սուբվենցիոն ծրագրի միջոցով կարողացանք նորոգել մանկապարտեզի շենքի տանիքը, իսկ այս տարի ամբողջությամբ կավարտենք առաջին հարկի հիմնանորոգումը։ Եկող տարվա ընթացքում հերթական փուլով կավարտենք նաեւ երկրորդ հարկի հիմնանորոգումը, եւ մանկապարտեզն իր դռները կբացի մանուկների առջեւ»,-նշեց Արծվանիստ համայնքի ղեկավար Սամվել Օհանյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում