1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լեռնահովտի հիմնական դպրոցի շինարարությունը նոր թափ է հավաքում

Լեռնահովտի հիմնական դպրոցի շինարարությունը նոր թափ է հավաքում

ԳԱՎԱՌ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի Լեռնահովիտ գյուղի Վ. Բարեղամյանի անվան հիմնական դպրոցի շինարարությունը, որն իրականացվում է պետական միջոցների հաշվին, մեկնարկել է 2020 թվականի հոկտեմբերից եւ ավարտիn կհասցվի 2023 թվականի ընթացքում։

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լեռնահովտի հիմնական դպրոցի տնօրեն Սպարտակ Մխիթարյանը, 2021 թվականի օգոստոսի 13-ի դրությամբ արդեն ավարտին է հասցվել դպրոցի հին շենքի քանդման, հիմքերի եւ ապաստարանի կառուցումը եւ այժմ ընթանում են պատերի կառուցապատման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացնում են §Արսեւ¦ ՍՊԸ շինարարները։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է մոտ 600 միլիոն դրամ։ Նորակառույց դպրոցն ունենալու է 7 դասասենյակ, մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, ճաշարան, սանհանգույցներ, ժամանակակից դպրոցին հատուկ բոլոր պայմանները։ Շենքը զբաղեցնելու է 1 400 քառակուսի մետր մակերես։

«Մեր դպրոցը կառուցվել էր տասնամյակներ առաջ եւ գտնվում էր վթարային ու անմխիթար վիճակում։ Բացի այդ, անբավարար էին շենքային բոլոր պայմանները, բարձրլեռնային դիրքում գտնվող գյուղում շատ դժվար էր ձմռան ամիսներին դասապրոցեսի կազմակերպումը։ Երկար դիմում-խնդրանքներից ու սպասումներից հետո վերջապես մեկնարկեց դպրոցի շինարարությունը։ Նախորդ տարվա հոկտեմբերից, երբ սկսվեց հին շենքի քանդումը, դասերն անցկացրել ենք առցանց կարգով՝ նկատի առնելով նաեւ համավարակի ու պատերազմի հետեւանքով առաջացած դժվարությունները։ Նոր ուսումնական տարում դասաժամերի կազմակերպման համար արդեն ձեռնարկում  ենք համարժեք քայլեր, որպեսզի մեր աշակերտները, որոնց թիվն այս պահին հասնում է 28-ի, հաճախեն դպրոց՝ չկտրվելով առկա ուսուցումից։ Այդ նպատակով ու ծնողների օժանդակությամբ տրամադրվելու է հարմարավետ առանձնատուն, որին կից կտեղադրվեն  մեր տրամադրության տակ եղած շարժական տնակները, մինչեւ որ 2023 թվականի նոր ուսումնական տարվանից արդեն նորակառույց դպրոցն իր դռները կբացի մեր երեխաների առջեւ։ Լեռնահովտցիների անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում հայրենի կառավարությանը՝ մեր գյուղում նման կենսական նշանակության ծրագիր իրականացնելու համար։ Այո, Լեռնակերտի համար բոլորովին նոր, կարեւոր, զարգացում ու առաջընթաց ապահովող պատմություն է կերտվում»,- նշեց դպրոցի տնօրենը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]