Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Աբովյանում 1,5 կմ երկարությամբ Հատիսի պողոտան ամբողջությամբ հիմնանորոգվում է

Աբովյանում 1,5 կմ երկարությամբ Հատիսի պողոտան ամբողջությամբ հիմնանորոգվում 
է

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայնքային այցի շրջանակներում Կոտայքի մարզպետը եղել է Աբովյան քաղաքում և համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի հետ շրջել Հատիսի պողոտայում, որը կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում են ՀՀ Կոտայքի մարզպետարանից:

Պետական բյուջեի աջակցությամբ կատարվում է շուրջ 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կապիտալ ասֆալտապատում, եզրաքարերի նորոգում և փոխարինում, ինչպես նաև՝ ամբողջությամբ արդիականացվել է ճանապարհահատվածի ջրահեռացման համակարգը:

Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 45%-55% համաֆինանսավորմամբ:

Մարզպետը հիմնանորոգումն իրականացնող շինարարների հետ քննարկել է աշխատանքների ընթացքը: Վերջիններս հավաստիացրել են, որ սահմանված ժամկետում՝ մինչև օգոստոսի 20-ը, կավարտեն աշխատանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am