Հասարակական

Վարդենիս համայնքում վերակառուցվում է խմելու ջրատարի ներքին ցանցը

1 րոպեի ընթերցում

Վարդենիս համայնքում վերակառուցվում է խմելու ջրատարի ներքին ցանցը

ԳԱՎԱՌ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում 2021 թվականի առաջին օրերից սկսվել եւ ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի վերակառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով։ Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության, Գերմանիայի KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի եւ Եվրամիության կողմից։

«Վարդենիս համայնքում իրականացնում է կենսական նշանակության եւս մեկ խոշոր ծրագիր, որի շրջանակներում համայնքում 1950-60-ական թվականներին կառուցված շուրջ 12500 մետր երկարության խմելու ջրագիծը, որը ներառում է համայնքի գրեթե բոլոր փողոցները, հիմնովին կվերակառուցվի։ Ծրագրի հիմնանպատակը համայնքի եւ հատկապես բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչներին բարձր ճնշմամբ ջրամատակարարմամբ ապահովելն է։ Հսկայածավալ շինարարության ավարտից հետո վարդենի քաղաքի բոլոր թաղամասերն արդեն ապահովված կլինեն անկորուստ, մաքուր ու շուրջօրյա ջրամատակարարմամբ։Սրանով կարգավորվում է Վարդենիս քաղաքի կարեւորագույն հիմնախնդիրներից մեկը»,-ներկայացրեց Արամ Մելքոնյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում