Հասարակական

Վարդենիս համայնքը կլուսավորվի ամբողջությամբ

2 րոպեի ընթերցում

Վարդենիս համայնքը կլուսավորվի ամբողջությամբ

ԳԱՎԱՌ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում 2021 թվականի օգոստոսի երկրորդ կեսից մեկնարկում է լուսավորության ցանցի ընդլայնման եւ արդիականացման խոշոր ծրագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի եւ «ԱՍՏՂԱՎԱՐԴ» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպության համատեղ ներդրմամբ։«133 480 260 դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրի շրջանակներում համայնքային ենթակայության կառույցների տանիքներին կտեղադրվեն 46.9 կվտ․ ընդհանուր հզորությամբ ֆոտովոլտային միկրոէլեկտրակայաններ։

Այսօրվա դրությամբ լուսավորությունից զուրկ փողոցների եւ 43 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի լուսավորությունն ապահովելու նպատակով կկառուցվի նոր լուսավորության ցանց՝ 20 կմ. երկարությամբ, որը կներառի ընդհանուր առմամբ 658 լուսասյուներ՝ լեդ լուսատուներով՝ այն դեպքում, երբ 90-ական թվականներից մինչ օրս Վարդենիս համայնքում կառուցվել են թվով 500 լուսասյուներ, ուստի միայն մեկ տարում կառուցելով 658 նոր լուսասյուներ եւ արդիականացնելով նախկին բոլոր լուսասյուները լեդ լամպերով՝ հնարավոր կլինի լուսավորել համայնքի գրեթե բոլոր փողոցները եւ բակերը։ Երեւանյան, Վ. Համբարձումյան, Կամոյի, Լեռնագործների, Ա. Սեսմանուկյան, Խ. Ստեփանյան, Անդրանիկի, Իսակովի, Բաղրամյան, Լ. Ազգալդյան, Թումանյան, Չարենցի, Վ. Սարգսյան, Ռոմանի, Հ. Արզոյան, Հ. Անդրեասյան, Շահումյանի, Երիտասարդության փողոցների եւ Գ. Կարապետյանի անվան զբոսայգու՝ արդեն գոյություն ունեցող շուրջ 480 լուսատուները կփոխարինվեն գերժամանակակից լեդ լուսատուներով: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում