Հասարակական

Երանոսում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Երանոսում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում արդեն 10 օր է, ինչ սկսվել եւ ընթանում են մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը, ճանապարհաշինական ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 44 միլիոն 725 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 20 միլիոն 126 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 24 միլիոն 599 հազար դրամը՝ Երանոսի համայնքապետարանը։

Նախատեսված է ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել 700 գծամետր երկարությամբ եւ 3500 քառակուսի մետր մակերեսով։ «Օգոստոսի 10-ի դրությամբ շինարարությունն արդեն իրականացվել է մոտ 90 տոկոսով։ Ավարտվել են հողային ու խճապատման աշխատանքները, տեղադրվել է ասֆալտբետոնյա շերտը։ Մնում է ջրահեռացման առուների տեղադրումը, որը կավարտվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում։

Կենսական կարեւոր նշանակություն ունեցող ծրագրի իրականացման արդյունքում Երանոսի մի շարք փողոցների բնակիչներ ունենում են միանգամայն բարեկարգ ու ասֆալտապատ փողոցներ»,-ներկայացրեց Սաշա Բավեյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում