Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Երիտասարդները՝ հանուն փոփոխության» ծրագրի նպատակներից է աշխատաշուկայում բարձրացնել երիտասարդության մրցունակությունը

«Երիտասարդները՝ հանուն փոփոխության» ծրագրի նպատակներից է 
աշխատաշուկայում բարձրացնել երիտասարդության մրցունակությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարզերի երիտասարդությանը քայլարշավային տուրիզմին և արահետների կառուցմանն ավելի մոտիկից ծանոթացնելու համար «Դիլիջան» ազգային պարկում 2021 թվականի հունիսից մեկնարկել է «Երիտասարդները՝ հանուն փոփոխության» ծրագիրը, որն իրականացվում է «Արահետներ՝ հանուն փոփոխության» ՀԿ կողմից՝ «Դիլիջան» ազգային պարկի հետ համագործակցության շրջանակներում, և ֆինանսավորվում է ԱՄՆ Անտառային ծառայության կողմից:

Ծրագիրը նպատակ ունի մեծացնել մարզերի բնակչության տնտեսական հնարավորությունները`տեղի զբոսաշրջային պոտենցիալը լիարժեք օգտագործելու միջոցով, ինչպես նաև՝ աշխատաշուկայում բարձրացնել երիտասարդության մրցունակությունը։

Մասնակիցների ընտրության գործընթացն այնքան էլ հեշտ չի եղել։ Ստացվել են ավելի քան 140 մասնակցի դիմումներ, որոնցից ընտվել են 45-ը՝ Հայաստանի 9 մարզերից, Երևանից և Արցախից:

Մասնակիցներն ընտրվել են՝ հիմնվելով վերջիններիս կողմից ներկայացված զբոսաշրջային բիզնես գաղափարների վրա։

Ծրագրի ընթացքում ոլորտի մասնագետների կողմից մասնակիցների հետ անցկացվել են առցանց դասընթացներ զբոսաշրջային ապրանքի զարգացման, ֆինանսական գրագիտության, շուկայավարման հիմունքների, կենսաբազմազանության ու կայուն զարգացման, արահետային տուրիզմի վերաբերյալ։ Տեսական դասընթացներին հաջորդել են ճամբարային մեկշաբաթյա հավաքները «Դիլիջան» ազգային պարկի տարածքում։

Ծրագրի մասնակիցներն այցելել են նաև ազգային պարկի գիտական բաժին, ծանոթացել պարկում էկոտուրիզմի ներկա պահին կիրառվող ձևերին, կենսաբազմազանությանն ու պարկի կառուցվածքին։ Ճամբարային յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում մասնակիցներն ապահովվել են սնունդով, ճամբարային անհրաժեշտ իրերով, անցկացվել են առաջին բուժօգնության և անվտանգության պրակտիկ դասընթացներ, ներկայացվել են ճամբարների կազմակերպման ու արահետների կառուցման առանձնահատկությունները։

Ծրագրի ավարտից հետո մասնակիցներին հանձնվել են վկայականներ, իսկ լավագույններն արահետների կառուցման առաջիկա ծրագրերում կունենան ներգրավվելու հնարավորություն՝ ավելի խորացնելով գիտելիքն ու փորձն այս բնագավառում:

Ծրագրի ճամբարային վերջին շաբաթը նախատեսվում է օգոստոսի 9-ից 13-ը Դիլիջան ազգային պարկում, Հաղարծին վանքին հարակից տարածքում։

2022 թվականին նախատեսվում է իրականացնել ծրագրի 2-րդ փուլը՝ այս անգամ Հայաստանի այլ մարզում:

«Արահետներ՝ հանուն փոփոխության» ՀԿ և «Տրանսկովկասյան արահետ» ՀԿ համագործակցության շրջանակներում 2017 և 2019 թվականներին ևս նմանատիպ ծրագրեր են իրականցրել Տավուշում և Սյունիքում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am