Հասարակական

Անդրանիկ Քոչարյանը խոսեց բանակում սննդակարգի փոփոխության մասին

1 րոպեի ընթերցում

Անդրանիկ Քոչարյանը խոսեց բանակում սննդակարգի փոփոխության մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկինում շատ ու շատ ծնողներ ծանրոցներ էին ուղարկում իրենց զինծառայող երեխաներին, սակայն այսօր այդ խնդիրները բացակայում են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Այդ ժամանակ շատ ու շատ ծնողներ ծանրոցներ էին ուղարկում (զորանոցներ – խմբ): Բնականաբար, ամեն ընտանիքի զավակ իր ճաշակն ունի և պետք է բազմազանություն լինի նաև սննդակարգի մեջ: Դուք ծնող եք և շատ լավ գիտեք, որ ամեն երեխա ունի իր կապրիզը: Զինվորը, որը, իհարկե, արդեն երեխա չէ, բայց սննդակարգի հետ կապված խնդիրներ էր ունենում ծառայության ընթացքում: Իհարկե, այդ խնդիրները այսօր բացակայում են, որովհետև բանակում բազմազանություն կա սննդակարգի մեջ»,- ասաց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը նաև պատասխանեց այն հարցին, թե արդյոք ներկայումս ծնողները ծանրոցներ ուղարկում են ծառայող երեխաներին.

«Ծանրոցներ որպես այդպիսին հիմա չկան: Ներքնաշորերի հետ կապված խնդիր կա ՞: Այո: Հանձնաժողովներում այդ հարցերը քննարկվե լ ե՞ն: Այո»,- եզրափակեց Քոչարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում