1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՔՊ-ն առաջարկում է ստեղծել ԱԺ 12 մշտական հանձնաժողով

ՔՊ-ն առաջարկում է ստեղծել ԱԺ 12 մշտական հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է ստեղծել 12 մշտական հանձանժողովներ: 7-րդ գումարման ԱԺ-ի հետ համեմատած՝ առաջարկում է կիսել Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը՝ դարձնելով 2 առանձին հանձնաժողով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման որոշման նախագիծ կարող են ներկայացնել խմբակցությունները:

ԱԺ հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեության ոլորտը հաստատելու երկու նախագիծ է ներկայացվել: Մեկը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիրը», մյուսն՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:

ՔՊ-ի նախագիծը ներկայացրեց Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով, որ առաջարկվում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով, որոնցից երկուսը՝ Առողջապահության հարցերի, ինչպես նաև՝ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները, ձևավորվում են 7-րդ գումարման ԱԺ-ում գործող Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ:

«Այս կարգավորման հիմնական նպատակը նշված հանձնաժողովներից  յուրաքանչյուրի նախնական քննարկմանը վերապահված օրենսդրական ակտերի քննարկման և խորհրդարանական վերահսկողության իրականացման ընթացքում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծումն է»,- ընդծեց Վլադիմիր Վարդանյանը:

Սամանադրոության համաձայն՝ հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

«Հաշվի առնելով, որ ՔՊ-ն ունի 71 անդամ, «Հայաստան» խմբակցությունը՝ 29, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7  անդամ, նախագծով առաջարկվում է մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8, իսկ մյուս հանձնաժողովների անդամների թիվը՝ նրանց ծանրաբեռնվածության, ինչպես նաև այն հաշվարկով, որ ՔՊ-ն և «Հայաստան» խմբակցությունները մշտական հանձնաժողովներում ունենան իրենց անդամների ընդհանուր թվին հավասար թվով տեղեր, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ ԱԺ յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենա 1 անդամ առաջադրելու իրավունք»,-ասաց Վարդանյանը:

ՔՊ-ի առաջարկած հանձնաժողովներն են.

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամ

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ 10 անդամով

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ 9 անդամով

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով

Մարդու իրավունքների պաշտպանության  և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամ

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 11 անդամով

Պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամով

Տարածաշրջնային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության  և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամով

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամով

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]