Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարն ու Արցախի նախագահը քննարկել են իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն ու Արցախի նախագահը քննարկել են իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 5-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությանը:

Հանդիպման ընթացքում քննարկել են իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը և այլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում