Սպորտ

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլի «Կայրաթ»-«Ալաշկերտ» խաղն ավարտվեց ոչ-ոքի

1 րոպեի ընթերցում

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլի «Կայրաթ»-«Ալաշկերտ» խաղն ավարտվեց ոչ-ոքի

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլի շրջանակներում Երևանի «Ալաշկերտ»-ը հյուրընկալվելիս մրցեց Ղազախստանի «Կայրաթ» ակումբի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի:

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթից Երևանում:

«Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում զիջել էր մոլդովական «Շերիֆ»-ի հետ դիմակայությունում և իրավունք ստացել մասնակցել Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլին: «Կայրաթ»-ի արգելքը չհաղթահարելու դեպքում Երևանի «Ալաշկերտ»-ը հնարավորություն կստանա մասնակցել Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆ փուլին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում