Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փողոցային առևտրի կետերից պետք չէ սննդամթերք գնել. ՍԱՏՄ մասնագետի հորդորը

Փողոցային առևտրի կետերից պետք չէ սննդամթերք գնել. ՍԱՏՄ մասնագետի հորդորը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը փողոցային առևտրի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն չունի:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանն՝ անդրադառնալով փողոցային առևտրի խնդիրներին ու դրանից բխող հետևանքներին:

«Մեր լիազորությունները սահմանափակվում են գրանցված իրավաբանական անձանց մոտ իրականացվող վերահսկողությամբ: Մեր տեսչական մարմինը փողոցային առևտրի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն չունի: Ամեն դեպքում տեսչական մարմինը համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Մեր կողմից արձանագրված կամ մեր տեսադաշտում եղած խնդիրները, որոնք կապված են փողոցային առևտրի հետ, հայտնում ենք տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք էլ կարող են կիրառել սահմանափակումներ և արգելել այդ գործունեությունը»,-ասաց Վահե Դանիելյանը:

Պատկան մարմինների վերահսկողությունից զատ, մասնագետի կարծիքով, շատ կարևոր է քաղաքացիների վարքագիծը: Այսինքն, եթե քաղաքացիները հակված են փողոցային պայմաններում վաճառվող սննդամթերք գնել, ապա միևնույն է վաճառողներ լինելու են: Վահե Դանիելյանի գլխավոր հորդորն է, նման վայրերից սննդամթերք չգնել:

«Փողոցային առևտրի իսպառ վերացման միակ ճանապարհն այն է, որ մեզնից յուրաքանչյուրը գիտակցի, թե դա ինչ ռիսկեր է պարունակում, և այդ վաճառքի կետերից գնումներ չիրականացնի: Դա այն պահանջարկն է, որ ծնում է առաջարկ: Ես զարմանում եմ՝ ինչպես կարելի է փողոցային պայմաններում այս կիզիչ արևի տակ կենդանական ծագման մթերք գնել և տանել տանը օգտագործել»,- հավելեց մասնագետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]